Նախագծերի մշակման և զարգացման ծրագիր
Դաբլֆլեքս ընկերությունը` ի դեմս աշխատակիցների, գիտի, թե ինչպիսի անսահման հնարավորություններ է ընձեռում աշխատելու համար ինտերնետը այն մարդկանց, ովքեր ունեն բազում նոր մտահաղացումներ, որոնք կնպաստեն ինտերնետի զարգացմանը: Սակայն հաճախ որոշակի դժվարություններ խոչընդոտում են այդ մտքերի իրագործմանը:
Դա է պատճառը, որ մենք որոշեցինք ստեղծել Նոր Մտահաղացումների Զարգացման Ծրագիրը, որի միջոցով մենք մտադրված ենք օգնել մարդկանց իրագործել իրենց նոր, հետաքրքիր մտքերը:
Եթե դուք ունեք մտահաղացումներ, որոնք ցանկանում եք տարածել ինտերնետում, անկախ նրանից, թե որ շուկան եք դուք նախընտրում` միջազգային, թե ներքին, անկախ նրանից դա նոր մտահաղացում է, թե հավելված է գոյություն ունեցող մտահաղացման, մենք միշտ պատրաստ ենք ձեզ ժամանակ տրամադրել:
Որպեսզի աշխատանքը ավելի արդյունավետ լինի, խնդրում ենք հակիրճ գրավոր ներկայացնել ձեր մտահաղացումները` ներառելով ձեր տվյալները: Մենք երաշխավորում ենք գաղտնիությունը ինչպես ձեր տվյալների , այնպես էլ ձեր մտահաղացումների : Եթե ձեր առաջարկը հետաքրքրի մեզ, ապա մենք անշուշտ կկապնվենք ձեզ հետ և մեր համագործակցությունը կանցնի զարգացման այլ հարթության:
Նախորոք զգուշացնում ենք, որ այն մտահաղացումները, որոնք բարոյական նորմերի սահմաններում չեն, կմնան մեր ուշադրությունից դուրս:
Պարտադիր չէ, որ աջակցվող գաղափարներն ու մտահաղացումները լինեն շահութաբեր: Նրանք կարող են հանդես գալ որպես օգնություն ինչպես անհատներին, այնպես էլ կազմակերպություններին իրենց գաղափարների ու մտահաղացումների իրագործման մեջ: